Լուրեր |
Պարտադիր է նաև հանքից դուրս եկող մեքենաների անիվների լվացման ապահովումը։
Երևանի ավագանու որոշմամբ փոփոխություններ են կատարվել հանքեր շահագործող ընդերք օգտագործողների նկատմամբ գործող կարգավորումներում։
2026 թվականի մարտի 2-ից ուժի մեջ մտած փոփոխություններով սահմանվել են պարտադիր բարեկարգման մի շարք պահանջներ։
Մասնավորապես՝ նախատեսվում է հանքի հարակից ընդհանուր օգտագործման ճանապարհների բարեկարգում, խճապատում և վերանորոգում։
Պարտադիր է նաև հանքից դուրս եկող մեքենաների անիվների լվացման ապահովումը, ինչպես նաև փոշու նվազեցման նպատակով ջրցան սարքավորումների տեղադրումը։
Նոր կարգավորումներով նախատեսվում է նաև օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրում՝ տվյալների առցանց հասանելիությամբ և համայնքի կողմից վերահսկման հնարավորությամբ։
Քաղաքապետարանը նշել է, որ պահանջների չկատարման դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
Կարգավորումները ուղղված են շրջակա միջավայրի ազդեցության նվազեցմանը և համայնքային վերահսկողության ուժեղացմանը։