Հայաստանում դեռահասների մուտքը սոցցանցեր հնարավոր է արգելվի․ ռիսկերն ու մեխանիզմները

Հայաստանում դեռահասների մուտքը սոցցանցեր հնարավոր է արգելվի․ ռիսկերն ու մեխանիզմները

Հայաստանում մի քանի գերատեսչությունների մասնակցությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների սոցիալական ցանցերի հասանելիությունը սահմանափակելու հնարավորությունը։ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ հարցը ուսումնասիրվում է կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտների պատասխանատու կառույցների ներգրավմամբ։Քննարկումների շրջանակում իրականացվում է հետազոտություն՝ գնահատելու հնարավոր կարգավորումների արդյունավետությունը, ռիսկերը և կիրառման գործնական մեխանիզմները։Նշվում է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տեխնիկական իրագործելիությանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքային նույնականացման հնարավորությանը։Քննարկումները պայմանավորված են երեխաների թվային միջավայրում պաշտպանության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ։

Արդյունքները հիմք կդառնան հետագա կարգավորումների մշակման համար՝ սահմանելով, թե ինչ սահմանափակումներ և որ հարթակների նկատմամբ կարող են կիրառվել։

Կարդալ ավելին

Leave a comment