Լուրեր |
Ծրագրի շրջանակում Քվեբեկը տրամադրում է 7 տեղ՝ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համար։
Կանադայի Քվեբեկ նահանգի համալսարաններում ուսումը շարունակելու համար ՀՀ քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է։
Ծրագրի շրջանակում Քվեբեկը տրամադրում է 7 տեղ՝ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համար։
Ըստ կանադական կողմի՝ ընտրված դիմորդները կազատվեն օտարերկրացիների համար նախատեսված լրացուցիչ ուսման վճարից։
2026 թվականի աշնանը մեկնարկող ծրագրերի համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է, իսկ 2027 թվականի ձմեռային ընդունելության համար՝ սեպտեմբերի 30-ը։
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է ընտրեն համապատասխան համալսարանները, որոնց ցանկը հասանելի է Քվեբեկի կառավարության պաշտոնական հարթակում։
Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս նվազեցնել ուսման ծախսերը և ընդլայնել կրթական հասանելիությունը միջազգային ծրագրերում։