Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն կարող է բացել Հորմուզի նեղուցը, եթե ավելի շատ ժամանակ լինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն կարող է «բացել» Հորմուզի նեղուցը և «վերցնել նավթը», եթե ավելի շատ ժամանակ լինի, գրում է France 24-ը։

«Մի փոքր ավելի ժամանակ ունենալով՝ մենք կարող ենք հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը, վերցնել նավթը և կարողություն կուտակել։ Դա նավթային շատրվան կլինի աշխարհի համար» – գրել է Թրամփը։

Truth Social հարթակում հրապարակված գրառումը չի բացատրում, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն վերջ դնել Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment