Հիանալի է մրցաշարն այսպես սկսելը. Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ում տարած պատմական հաղթանակը

Հիանալի է մրցաշարն այսպես սկսելը. Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ում տարած պատմական հաղթանակը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի առաջին տուրում աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ տարած պատմական հաղթանակը (2-1)։

«Շատ երջանիկ եմ, որ առաջին խաղում հաղթեցինք նման ուժեղ մրցակցի։ Հիանալի է մրցաշարն այսպես սկսելը։ Հուսով եմ՝ կշարունակենք նույն ոգով։ Մեր նպատակն է հաղթել նաև հաջորդ երկու խաղերում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ խաղացողներին։ Խաղից առաջ մենք խոսել էինք այս մասին, և դա իրականություն դարձավ», – Նազարեթյանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Երկրորդ տուրում մեր ընտրանին կմրցի Չեխիայի հավաքականի հետ։ Խաղը կկայանա հունվարի 25-ին:

Leave a comment