Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են ԱԺ նախագահի ՌԴ կատարելիք պաշտոնական այցի մանրամասները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի` փետրվարի 5-6-ը Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները:

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցերի:

Leave a comment