Դավիթի եղունգները սկսել է սևանալ, շնչահեղձություն է մոտը. փաստաբան

Դավիթի եղունգները սկսել է սևանալ, շնչահեղձություն է մոտը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից, 18-ամյա Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Երեկ կեսօրին մյուս պաշտպանն էր այցելել Դավիթին, նկատել էր, որ լավ չի զգում, շնչահեղձություն է մոտը, երեկոյան ևս գանգատներ ուներ։ Առավոտյան մեզ տեղեկացրեցին, որ Դավիթին տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ, այն դեպքում, երբ մենք քանի օր է ահազանգում ենք, որ Դավիթին տեղափոխեն հիվանդանոց, որովհետև վիճակը լավ չէ։ «Աբովյան» ՔԿՀ-ում վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» ԲԿ, այս պահին էլ տեղափոխում են «Նաիրի» ԲԿ։ Ես ֆիքսել եմ նաև, որ նրա եղունգները սկսել էր սևանալ։ «Նաիրի» ԲԿ են տանում, քանի որ այնտեղ է վիրահատություններն ունեցել և այնտեղ է ստացիոնար բուժում ստացել»,- ասաց նա։

Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։

Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։

Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment