Մովսես գյուղում քարաթափումից ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ին․ մեքենան հայտնվել է ձորում

Ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Մովսես գյուղի սկզբնամասում քարաթափման հետևանքով ժայռաբեկորը հարվածել է ճանապարհին կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է ձորում՝ բախվելով ծառերի ու քարերի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քարաթափման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Բերդի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները ճանապարհի երթևեկելի գոտին ազատել են քարերից և սահմանազատել տարածքը։

Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Leave a comment