Հորմուզի նեղուցի անվտանգությունը ԵՄ-ի համար առաջնահերթություն է․ Կալաս

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, դրա ազդեցությունը համաշխարհային էներգետիկայի և էներգետիկ անվտանգության վրա։

«Իրանի կողմից քաղաքացիական նավերի վրա հարձակումները և դրանց կրկնման սպառնալիքը հանգեցրել են նրան, որ Հորմուզի նեղուցով երթևեկությունը գրեթե դադարել է։ Ահա թե ինչու նեղուցում ծովային իրավունքի համաձայն անվտանգ և անվճար նավարկության վերականգնումը հրատապ խնդիր է։ Եվրամիությունը աջակցում է այս նպատակին ուղղված բոլոր դիվանագիտական ջանքերին և կոչ է անում դեէսկալացիայի ու զսպվածության։ Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները պետք է դադարեցվեն»,- նշել է Կալլասը։

Նրանք նաև քննարկել են Եվրամիության և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունները։

Leave a comment