Ռուսաստանը և Ուկրաինան Զատկի նախաշեմին գերիների փոխանակում կիրականացնեն

Ռուսաստանը և Ուկրաինան աշխատանքներ են տանում Զատկի նախօրեին գերիների հերթական փոխանակման նախապատրաստման ուղղությամբ: Այս մասին հայտնել Է ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան:

Նա նշել է, որ  կա պայմանավորվածություն, որ ռազմագերիները կարողանան նշել Ուղղափառ տոնը․ թե՛ Ռուսաստանում, թե՛ Ուկրաինայում նրանք կստանան Զատկի տորթեր և քահանայի հետ հանդիպելու հնարավորություն։ 

Leave a comment