Փաշինյանի հեքիաթներին Պուտինը չի հավատում, ուղիղ ասաց՝ մտածիր տնտեսական հետևանքների մասին

Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ սթափեցնող էր, նրա երեսին ասաց, թե ինչ վտանգներ է սպասվում Հայաստանի տնտեսությանը, եթե Փաշինյանը շարունակի ԵՄ-ի հետ խաղը։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Փաշինյանի հեքիաթներին Պուտինը չի հավատում, բացահայտ ասաց, որ էներգակիրների թանկացում ու մաքսային պատերազմ կլինի, եթե մեր թշնամիների հետ համագործակցես։ Այդ հանդիպումը բացահայտեց առկա ճգնաժամը հայ – ռուսական հարաբերություններում։ Ալեքսեյ Օվերչուկը ևս կոշտ խոսեց, ասաց, որ մոռացեք Հարավկովկասյան երկաթուղին այլ երկրին տալու հարցը»,- մեկնաբանեց Սուրենյանցը։
Քաղաքագետի խոսքով, որքան էլ Փաշինյանն ասի, որ համաձայնության են եկել, բայց երկաթուղու կոնսորցիումի, ատոմակայանի, ճանապարհների ապաշրջափակման խնդիրները դեռ շարունակվում են․ «Նա լավ տղա է խաղում երկրի ինքնիշխանության հաշվին, հույս մի ունեցեք, թե հասկացավ Պուտինի նախազգուշացումները»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment