Սողոմոն Թեհլիրյան-130․ Բեռլինյան բանտային օրագրություն

Ապրիլի 2-ը Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրն է, այս տարի՝ 130-րդ տարեդարձը: ՀՑԹԻ-ն այդ առիթով հրավիրում է բոլոր հետաքրքրվողներին՝ մասնակցելու Սողոմոն Թեհլիրյանին նվիրված հանրային բանախոսությանը։

«ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ-130․ ԲԵՌԼԻՆՅԱՆ ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ»

Բանախոսության շրջանակում առաջին անգամ ներկայացվելու է Սողոմոն Թեհլիրյանի բանտային օրագրությունը՝ իր սկզբնաղբյուրային նշանակությամբ, Սողոմոն Թեհլիրյանի՝ որպես վերապրողի ներանձնական-հոգեբանական մեկնաբանությունները, հետտրավմատիկ հիշողությունները, օրագրի կառուցվածքային և բովանդակային առանձնահատկությունները։ Օրագրությունը, որն այժմ պահվում է Հայաստանի ազգային արխիվում, 1980-ականների սկզբին Խորհրդային Հայաստան է բերել Սողոմոնի կինը՝ Անահիտ Թաթիկյանը: Օրագրության՝ տարիներ անց արտագրված, ոչ ամբողջական տարբերակը պահպանվում է ՀՅԴ թանգարանում (Երևան):

Բանախոս՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյան

Բանախոսությունը նախատեսված է պատմաբանների, ցեղասպանություններն ուսումնասիրող մասնագետների, ուսանողների և թեմայով հետաքրքրվող լայն շրջանակների համար։

Բանախոսությունը տեղի կունենա ապրիլի 4-ին, ժամը 14:00, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում: Մուտքն ազատ է։

Leave a comment