Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում երկաթուղու հետ կապված մանրամասն քննարկում է ունեցել։

«Մանրամասն զրույց ենք ունեցել, ներկայացրել ենք մեր դիրքորոշումներն ու տեսակետները, լսել ենք նաև ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները», – լրագրողներին հայտնել է նա ու հավելելլ, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

«Մենք Ռուսաստանի հետ կապված խնդիր չունենք, բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին»,- ասել է վարչապետը ճեպազրույցի ընթացքում

Փաշինյանը նաև նշել է, որ  ռուսական կողմի հետ պետք է մտածել, թե ինչ լուծումներ են անհրաժեշտ։

Leave a comment