Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Դոնալդ Թրամփի այն մեկնաբանություններին, թե Ելիսեյան պալատի ղեկավարը դեռ վերականգնվում է կնոջ կողմից ծնոտին ստացած հարվածից։
Մակրոնը դրանք անվանել է «ոչ էլեգանտ և անպատշաճ»։ «Նրա խոսքերը ո՛չ էլեգանտ են, ո՛չ էլ չափանիշներին համապատասխան»։
Մակրոնն այս հայտարարությունն արել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում պետական այցի ժամանակ լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Նա դեռ վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից»,- ավելի վաղ Դոնալդ Թրամփն ասել էր ամերիկյան ազգին ուղղված իր ուղերձի ժամանակ։
ԱՄՆ նախագահը կատակել էր, որ Մակրոնի կինը «նրա հետ չափազանց վատ է վարվում», հիշեցնելով ապտակը, որը Ֆրանսիայի առաջնորդը ստացել էր Բրիջիտից։