Microsoft-ը 5 տարվա ընթացքում Սինգապուրում կներդնի 5.5 մլրդ դոլար, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտում

Ամերիկյան Microsoft Corp.-ը 2025-2029 թվականներին նախատեսում է Սինգապուրում ներդնել 5.5 մլրդ դոլար՝ ամպային և արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև երկրում առկա բիզնեսի ընդլայնման համար: Այս մասին նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։

«Մեր ներկայիս ներդրումները ամպային և ԱԲ ենթակառուցվածքներում արտացոլում են Microsoft-ի երկարաժամկետ վստահությունը Սինգապուրի նկատմամբ՝ որպես աշխարհի թվային առաջատարներից մեկը: Մենք կենտրոնացած ենք մարդկանց և կազմակերպություններին օգնելու վրա՝ ԱԲ-ն կիրառելու գործում՝ հմտությունների զարգացման և հուսալի կառավարման միջոցով, ինչպես նաև կայունության և կիբերանվտանգության ամրապնդման հաշվին», – հայտարարել է տնօրենների խորհրդի փոխնախագահը և ընկերության նախագահ Բրեդ Սմիթը։

Սինգապուրի համալսարանների բոլոր ուսանողները 12 ամսվա ընթացքում կկարողանան անվճար օգտվել Microsoft 365 Premium գրասենյակային ծրագրերի փաթեթից՝ Copilot ԱԲ-օգնականով, իսկ բոլոր դասախոսները՝ անվճար անցնել ԱԲ ոլորտի ուսուցում՝ Microsoft Elevate ծրագրի շրջանակում։ Ծրագրով նախատեսվում է նաև ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների պատրաստում։

Ավելի վաղ Microsoft-ը հայտնել էր Թաիլանդում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում իրականացնելու ծրագրերի մասին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment