2026-ին կփոխհատուցվի բուսաբուծության ծախսերի մինչև 50%-ը
2026 թվականի բուսաբուծության աջակցության ծրագրով նախատեսվում է փոխհատուցել գյուղատնտեսական մի շարք մշակաբույսերի մշակության ծախսերի մինչև 50%-ը։Ծրագրի շրջանակում փոխհատուցումը կտարածվի մինչև 100 հեկտար մակերեսի վրա և կներառի հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա խոտաբույսերի մշակությունը։Փոխհատուցումը վերաբերում է հիմնական աշխատանքների՝ վար, ցանք, բերքահավաք, ինչպես նաև սերմի արժեքի ծախսերին։Սահմանված են հետևյալ առավելագույն չափերը մեկ հեկտարի հաշվով՝
գարնանացան հացահատիկային մշակաբույսերի համար՝ 70,000 դրամ,
եգիպտացորենի համար՝ 85,000 դրամ,
հատիկաընդեղենի համար՝ 100,000 դրամ,
բազմամյա խոտաբույսերի համար՝ 110,000 դրամ։
Կարգավորումը նպատակ ունի նվազեցնել արտադրության ծախսերը և խթանել գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրությունը։