ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ի գիշերը ժողովրդին դիմել է ուղերձով, հայտարարելով, որ ամերիկյան զորքերը շուտով «կավարտեն իրենց գործը» Իրանի դեմ պատերազմում, քանի որ «հիմնական ռազմավարական նպատակները մոտ են իրագործմանը»։
«Մենք նրանց (Իրանին ) չափազանց ուժեղ հարված ենք հասցնելու առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Մենք նրանց կտանենք քարե դար, որտեղ նրանք պետք է լինեն»,- ասել է Թրամփը։
Նա նաև սպառնացել է, որ եթե Իրանը հրաժարվի համաձայնվել Վաշինգտոնի պայմաններով գործարքին, ԱՄՆ-ն «շատ ուժեղ հարված կհասցնի նրանց բոլոր էլեկտրակայաններին, հավանաբար միաժամանակ։
Ամերիկայի նախագահը իր 19 րոպեանոց ուղերձում կրկնել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի ռազմածովային ուժերը և օդուժը, ինչպես նաև կաթվածահար է արել նրա բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի ծրագրերը։
Նա նաև շեշտել է այն միտքը, որ Հորմուզի նեղուցը, որն արդեն մեկ ամիս է, ինչ փաստացի փակել է Թեհրանը, պետք է ոչ թե Միացյալ Նահանգներին, այլ ուրիշ երկրների։ Ամենադժվար մասն արդեն արված է, և երբ հակամարտությունն ավարտվի, նեղուցը բնականաբար կբացվի. պնդել է Թրամփը։
Թրամփը պատերազմի հետ կապված վառելիքի գների բարձրացումը որակել է որպես «կարճաժամկետ». «Շատ ամերիկացիներ մտահոգված են բենզինի գների վերջին աճով այստեղ՝ հայրենիքում։ Այս կարճաժամկետ աճը Իրանի վարչակարգի կողմից առևտրային նավթատարների դեմ իրականացված խելագար ահաբեկչական հարձակումների հետևանք է, որոնք ոչ մի կապ չունեն հակամարտության հետ»։
Իրանական կողմը նշել է, որ Թրամփի ելույթը ծաղրի է արժանացել ամբողջ աշխարհում, ֆինանսական շուկաները ծիծաղել են նրա վրա, իսկ նավթի գները՝ կրկին բարձրացել։