Հայաստանը բավարար չափով չի վերահսկում այն կարանտինային արտադրանքը, որը ներմուծվում է այդ թվում Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը «Վեստի»-ին տված հարցազրույցում։
Դանկվերտն ասել է, որ Հայաստանը Եվրամիության ապրանքների համար ապահովում է պարզեցված մուտք դեպի իր շուկա, ինչը չի համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին։
«Հայաստանից Ռուսաստան մուտք գործող ապրանքների տեսականին և քանակը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ դրանցից ոչ բոլորն են Հայաստանից։ Մենք զբաղվել ենք դրանով դեռ 2023-2024-ին, քանի որ մշտապես առկա էր արտադրանքի ոչ տրամաբանական աճ։ Դա բացատրվում է նրանով, որ ԵԱՏՄ երկրների համար մեզ մոտ գործում է մուտքի պարզեցված կարգ։ Շատ ապրանքատեսակների գծով նմանատիպ աճ է գրանցվել, ուստի մենք ստիպված էինք ֆիտոսանիտարական հսկողությունը տեղափոխել սահմանին ավելի մոտ»,- ասել է պաշտոնյան։
Դանկվերտը պարզաբանել է, որ քանի որ ԵԱՏՄ երկրների համար գործում է մուտքի պարզեցված կարգ, Հայաստանը, մատակարարելով օրինակ ծաղիկներ, երեք տարվա ընթացքում ծավալները 36 մլն-իհատից հասցրել է ավելի քան 100 մլն-ի։
Ըստ գերատեսչության ղեկավարի՝ Ռուսաստան ուղարկվող մեծ քանակությամբ արտադրանք չի հասնում նշանակման վայր։
«Անասնաբուժության մասով մենք տեսանք, որ ներկրվող արտադրանքի մի մասը կարող է չլինել հայկական ծագման, իսկ տեսչական ստուգումների ժամանակ պարզեցինք, որ այդ արտադրանքն ուղեկցվում է միայն ապրանքատրանսպորտային հաշիվ-ապրանքագրերով, այսինքն՝ այն շարժերով, որոնք հաստատված են Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Իսկ այն պարզեցումը, որը Բրյուսելը ժամանակին անում էր մեզ հետ հարաբերություններում, միշտ հանգեցնում էր միայն իրավիճակի վատթարացման»,- ասել է Դանկվերտը։
Դանկվերտը նշել է, որ կարանտինային օբյեկտների բազմաթիվ հայտնաբերումների պատճառով ռուսական կողմը ստիպված է միջոցներ ձեռնարկել, որոնք ներառում են նաև արտադրության վայրերի, օրինակ՝ ծաղիկների աճեցման ջերմոցների ատեստավորումը։
The post Ռուսաստանում դժգոհ են Հայաստանից ներմուծվող ապրանքների վերահսկողությունից appeared first on CIVILNET.