Որոշում է կայացվել աղմկահարույց քրեական գործերի դատական նիստերն անցկացնել ուժեղացված ծառայության պայմաններում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ Դատական դեպարտամենտում որոշում է կայացվել աղմկահարույց քրեական գործերով, հատկապես սպանությունների վերաբերյալ վարույթներով դատական նիստերն անցկացնել ուժեղացված ծառայության պայմաններում։

Պատճառը համակարգում առկա մտահոգությունն է, որ նման գործերով տուժողների և մեղադրյալների միջև բախումները դատարաններում կարող են դառնալ ավելի հաճախակի և անկանխատեսելի։ Մասնավորապես, դատական համակարգում չեն բացառում, որ աղմկահարույց սպանությունների գործերով լարվածությունը կարող է վերածվել բացահայտ բախումների, ինչպես դա տեղի ունեցավ երեկ Չարենցավանում։ Այդ պատճառով որոշվել է խստացնել ծառայությունը՝ հնարավոր միջադեպերն ու բախումները կանխելու նպատակով։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment