«Ուզում եմ երեխաս նկարվի, որ իմանա` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել»․ Մոսկվայում Փաշինյանին «անակնկալներ» են սպասվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է։

Մոսկվայի հյուրանոցներից մեկում Փաշինյանին «անակնկալներ» են սպասվել։

Նախ, քաղաքացիներից մեկը նրան տեսնելիս ասել է. «Պարոն Փաշինյան, դուք դավաճան եք», ապա հաջորդ միջադեպն է գրանցվել։

Արցախցի մի տղամարդ Փաշինյանին խնդրել է, որ վարչապետը նկարվի իր երեխայի հետ։ Նկարվելուց հետո նա դիմել է Փաշինյանին՝  ասելով. «Գիտե՞ք՝ ինչի եմ ուզում, որ երեխան նկարվի, որպեսզի երեխեքը հիշեն, թե ում օրոք է Ղարաբաղը հանձնվել և եկեղեցին պառակտվել»։

 

Leave a comment