Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին

Քաղաքականություն

01.04.2026 | 20:43

«Ես չեմ պատրաստվում նմանատիպ բարբաջանքներին ինչ-որ արձագանք տալ»,-Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության գործակալ լինելու վերաբերյալ տարածված տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին նախագահ Ալեքսան Ալեքսանյանը:

Նշենք՝ այսօր Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքում հրապարակում է արվել այն մասին, որ դեռևս տարիներ առաջ Ալեքսանյանը հավաքագրվել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) կողմից որպես գործակալ։

«Այժմ Ալեքսան Ալեքսանյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանի (Տաշիր Սամոյի) կուսակցության հիմնադիրը՝ Հայաստանից պարբերաբար տեղեկատվություն տրամադրելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությանը»,-նշվում է հրապարակման մեջ։

Հիշեցնենք՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութերն առաջինը հայտնվել են հենց այս տելեգրամյան ալիքում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment