Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուրարտուն» դուրս եկավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում 2:3 հաշվով պարտվեց «Արարատին», որին առաջին խաղում հաղթել էր 3։0 հաշվով։

Դաշտի տերերից աչքի ընկան Ալեքսանդր Լյովեն ու Նիկոլաս Կալուկյանը, իսկ հյուրերից` Գայ Լիման, Մուսա Կանտեն ու Կալիֆալա Դումբիան։

Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև Հայաստանի գործող գավաթակիր «Նոան»։

Քառորդ եզրափակիչի մյուս երկու դիմակայությունները կկայանան ապրիլի 2-ին։ Կմրցեն «Անդրանիկ» – «Սյունիք» (առաջին խաղ՝ 0:0) և «Շիրակ» – «Արարատ-Արմենիա» (առաջին խաղ՝ 0:1) զույգերը։

Լուսանկարը` «Ուրարտուի» մամուլի ծառայություն։

Leave a comment