Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին

Քաղաքականություն

01.04.2026 | 21:14

Անվտանգության հետ կապված, իհարկե, ամենազգայուն հարցն այն է, ինչ կապված է Ղարաբաղի հետ։ Մենք մշտապես այդ մասին խոսել ենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Ձեր մոտ կան պահանջներ՝ կապված ՀԱՊԿ-ի հետ։ Կարծում եմ՝ նույնքան ակնհայտ է, որ 2022 թվականին Պրահայում Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՀԱՊԿ-ի կողմից բացարձակապես սխալ կլիներ միջամտել այս գործընթացին, որը ստացել էր ներադրբեջանական երանգ, ոչ կոռեկտ էր» – հայտարարել է Պուտինը`հավելելով.

«Սակայն այսօր Ձեր ու Ադրբեջանի նախագահի ջանքերով հաջողվել է հասնել հարաբերությունների կարգավորման, ԱՄՆ նախագահն է դրանում ակտիվ մասնակցել»։

Նա ընդգծել է, որ ապասառեցվում են տրանսպորտային ուղիները։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment