Ռուսաստանը գոհանում է այն ամենով, ինչն օգուտ է բերում հայ ժողովրդին։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններին, սակայն Երևանը չի կարողանա միաժամանակ լինել երկու մաքսային միությունների անդամ»,-հայտարարել է Պուտինը՝ նշելով, որ հույս ունի, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը ապագայում կհամագործակցեն։