ԱՄԷ-ն պատրաստ է օգնել ԱՄՆ-ին ուժով բացել Հորմուզի նեղուցը. WSJ

The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները առաջ են մղում միջազգային կոալիցիայի գաղափարը և չեն բացառում նույնիսկ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ-ի որոշման ռազմական գործողությանը մասնակցությունը։

ԱՄԷ-ի դիվանագետները առաջարկում են ԱՄՆ-ին, Եվրոպային և Ասիային ձևավորել կոալիցիա և ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի բանաձև, որը կարտոնագրի գործողությունը։

Խոսքը Հորմուզի նեղուցի ականազերծման և նավագնացության անվտանգության ապահովման մասին է։ Միևնույն ժամանակ, Իրանն արդեն սպառնացել է հարվածներ հասցնել Ծոցի երկրների ենթակառուցվածքներին, եթե նրանք մասնակցեն։

Հորմուզի նեղուցը մնում է համաշխարհային էներգետիկայի առանցքային զարկերակը․ դրա միջոցով անցնում է նավթի մոտ 20%-ը։

Այս ֆոնին ԱՄՆ-ը ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, այնտեղ արդեն ուղարկվում է երրորդ ավիակիր նավը։

Leave a comment