https://arm.sputniknews.ru/20260401/pashinjani-ajcin-zugahet-mvoskvajum-akcia-e-anckacvel-hh-despanatan-dimac-100499375.html
Փաշինյանի այցին զուգահետ Մոսկվայում ակցիա է անցկացվել ՀՀ դեսպանատան դիմաց
Փաշինյանի այցին զուգահետ Մոսկվայում ակցիա է անցկացվել ՀՀ դեսպանատան դիմաց
Sputnik Արմենիա
Հավաքվածները հայտարարել են, որ չեն ընդունում ՀՀ իշխանությունների գործողությունները, որոնք ուղղված են եկեղեցու դեմ։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T17:54+0400
2026-04-01T17:54+0400
2026-04-01T18:03+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
բողոքի ակցիա
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100497400_0:67:1280:787_1920x0_80_0_0_47778e5023f80e775f4ccbed52b781f0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին զուգահեռ ՌԴ–ում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա` ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամուլի ծառայությունից։«Հավաքվածները հայտարարել են, որ չեն ընդունում իշխանությունների գործողությունները, որոնք, իրենց կարծիքով, ուղղված են Հայ առաքելական եկեղեցու դեմ և խարխլում են իրավական պետության հիմքերը: Ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել հալածանքները հոգևորականների, Հայ եկեղեցու, ազգային բարերարի և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն Եկեղեցու»,– նշեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից:Հավաքվածները կարևորել են հոգևոր և ազգային արժեքների պահպանումը ու իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդի ինքնության պահպանման երաշխավոր հանդիսացող հայ եկեղեցուն:Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել այսօր։ Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել ռուս-հայկական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, մասնավորապես` Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100497400_72:0:1209:853_1920x0_80_0_0_8ab0aeae407e78bee59d49f3de0c8ca3.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, բողոքի ակցիա, եկեղեցի
հայաստան, նիկոլ փաշինյան, բողոքի ակցիա, եկեղեցի
Հավաքվածները հայտարարել են, որ չեն ընդունում ՀՀ իշխանությունների գործողությունները, որոնք ուղղված են եկեղեցու դեմ։
«Հավաքվածները հայտարարել են, որ չեն ընդունում իշխանությունների գործողությունները, որոնք, իրենց կարծիքով, ուղղված են Հայ առաքելական եկեղեցու դեմ և խարխլում են իրավական պետության հիմքերը: Ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել հալածանքները հոգևորականների, Հայ եկեղեցու, ազգային բարերարի և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն Եկեղեցու»,– նշեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից:
Հավաքվածները կարևորել են հոգևոր և ազգային արժեքների պահպանումը ու իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդի ինքնության պահպանման երաշխավոր հանդիսացող հայ եկեղեցուն:
Բողոքի ակցիա ՌԴ–ում ՀՀ դեսպանատան դիմաց
Բողոքի ակցիա ՌԴ–ում ՀՀ դեսպանատան դիմաց
Բողոքի ակցիա ՌԴ–ում ՀՀ դեսպանատան դիմաց
Բողոքի ակցիա ՌԴ–ում ՀՀ դեսպանատան դիմաց
Բողոքի ակցիա ՌԴ–ում ՀՀ դեսպանատան դիմաց
Բողոքի ակցիա ՌԴ–ում ՀՀ դեսպանատան դիմաց