ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հասել է իր նպատակին Իրանի հետ հակամարտության հարցում և նախատեսում է այն ավարտել երկու կամ երեք շաբաթվա ընթացքում։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Իրանը դեռ կարող է համաձայնության գալ Վաշինգտոնի հետ այդ ժամկետում։
«Մենք ռեժիմի փոփոխություն ենք ունեցել։ Բայց դա իմ նպատակներից մեկը չէր։ Ես մեկ նպատակ ունեի։ Նրանք միջուկային զենք չեն ունենա, և այդ նպատակին հասել ենք։ Նրանք միջուկային զենք չեն ունենա»,- հավելել է Թրամփը։