Հայոց պատմության մեջ «13-ի նամակ» անունով հայտնի փաստաթուղթը կազմվել էր արցախցի մտավորականների կողմից

1965 թվականի հունիսին արցախցի 13 մտավորականներ նամակ հղեցին ԽՍՀՄ ղեկավարությանը՝ ներկայացնելով պաշտոնական Բաքվի կողմից արցախահայերի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությունը և պահանջելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորումը մայր Հայաստանի հետ։

Հայոց պատմության մեջ «13-ի նամակ» անունով հայտնի այս փաստաթուղթը կազմվել էր արցախցի մտավորականների կողմից՝ ԽՍՀՄ գրողների միության ԼՂ մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար Բագրատ Ուլուբաբյանի գլխավորությամբ։

Մարզային իշխանությունների և մասնավորապես մարզկոմի առաջին քարտուղար Գուրգեն Մելքումյանի թողտվությամբ կազմակերպվել է նաև ստորագրահավաք, որի ընթացքում նամակին միացել են շուրջ 10 հազար արցախցիներ։

Արցախի հանրային հեռուստատեսության «Պահոց» հաղորդաշարը 2015թ. անդրադարձել էր փաստաթղթի հեղինակներին ու նրանց ճակատագրին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment