Նորք Մարաշի տներից մի քանիսում բռնկված հրդեհը մարվել է

Բաժանորդագրվել

Նախնական տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Երևանի Սերո Խանզադյան փողոցի տներից մի քանիսում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել էր 19։00-ի սահմաններում, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Այնուհետև հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ, ուստի ևս երեք մարտական հաշվարկներ էին դեպքի վայր մեկնել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:03-ին, մարվել՝ 20:30-ին։

Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։

«Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2–ը քոլեջի ուսանող են, 1-ը՝ դպրոցական

Leave a comment