«Քաղաքական ուժերի «խաղաղության» մասին խոստումներն ինքնախաբեություն են»․ Արամայիս Աղաբեկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարդը նախ խաղաղություն է գտնում ինքն իր, հետո՝ իր հարազատների, և միայն վերջում՝ իր թշնամիների հետ։
     Հայը այսօր ինքն իր հետ ներքին խաղաղություն ունենալու պատճառներ չունի։
     Ավելին՝ հենց հիմա մեր ներսում թունդ պատերազմներ է, որ ընթանում են` առանց հաշվի առնելու` թե մենք ովքեր ենք և ինչ փոքրիկ ներքին հավատալիքներ ունենք։
     Այդ իսկ պատճառով այս ֆրոնտում հաղթելուց հետո է միայն հնարավոր խոսել բարեկամների և հետո նոր թշնամիների հետ խաղաղություն կնքելու մասին։
     Այնպես,որ քաղաքական ուժերի բոլոր «խաղաղության» մասին խոստումները այս պահին դրությամբ նախ և առաջ, ինքնախաբեություն են, և ապա նոր սեփական ժողովրդին մոլորեցնելու փորձ»:

Leave a comment