Դավիթ Մինասյանը տեղափոխվել է ՁՊՎ, որոշումը կհրապարակվի 12։00-ին․ փաստաբան (տեսանյութ)
18-ամյա Դավիթ Մինասյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, այս մասին հայտարարել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Նա տեղեկացրել է, որ Դավիթին կրկին տարել են ձերբակալվածների պահման վայր։ Նա հույս է հայտնել, որ խափանման միջոց չի կիրառվի, քանի որ բացակայում է հիմնավոր կասկածը։
«Դավիթը շատ կիրթ, գրագետ, պայծառ տղա է, չի էլ կողմնորոշվում, թե իր հետ ինչ է կատարվում և ինչ պետք է լինի։ Աչքերում արյուն կար լցված, որը ինձ մտահոգեց»,- ասել է փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։