Ես կազմակերպել ու պլանավորել եմ քաղաքի, գյուղերի, Արցախի ազատագրումները. Գևորգ Գևորգյան

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն ազատ է արձակվել։

Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե աբսուրդի ժանրից է, երբ ասում են, որ իրենք ինչ-որ բան են պլանավորել կազմակերպել։

«Ես կազմակերպել ու պլանավորել եմ քաղաքի, գյուղերի, Արցախի ազատագրումները»,- նշել է նա։

Գևորգյանն ասել է, թե եթե Նիկոլ Փաշինյանն իր աչքերից նման վախեր է ունենում, ուրեմն «շատ ավելի վատ վիճակում ենք մենք, քան կարելի է պատկերացնել»։

Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 5 միլիոն դրամ գրավը, որը պետք է վճարվի երեք օրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment