Հայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի մինչև 16 տարեկանների ակումբային հավաքականն ապրիլի 1-ից 5-ը Վրաստանի Թելավի քաղաքում կմասնակցի EYBL հեղինակավոր մրցաշարի հերթական փուլին։

 

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են՝ մրցաշարի այս փուլին կմասնակցեն Վրաստանի, Լատվիայի և Ղազախստանի ակումբային թիմեր:

 

Հավաքականը մրցավայր կմեկնի Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ, մարզչի օգնականն է Լևոն Սարմազյանը։

 

Թիմի կազմում ընդգրկված են՝

 

Դավիդ Զոհրաբյան — «Կիլիկիա»

Առնոյ Բաղդադյան — «Կիլիկիա»

Ալեքսանդր Աբրահամյան — «Միրաք»

Նարեկ Դանիելյան — ԽՄՕՄՄ

Գագիկ Ծառուկյան — «Շենգավիթ»

Գևորգ Հայրապետյան — «Շենգավիթ»

Հովհաննես Օրդանյան — «Պատրիոտ»

Հովհաննես Կոստիկյան — ԽՄՕՄՄ

Հայկ Քերոբյան — «Պատրիոտ»

Ռոբերտ Աստոյան — «Արթիկ»

Միխայիլ Պետրով — «Գելեքսի Կրասնոյարսկ»

Դմիտրի Աջյան — «Ռեուտով Մոսկվա»

Leave a comment