https://arm.sputniknews.ru/20260331/davitn-uni-hatuk-khnamqi-kariq-erkvvorjak-eghbajrneri-majry-namakvov-dimel-e-dataranin-100464100.html
Դավիթն ունի հատուկ խնամքի կարիք․ երկվորյակ եղբայրների մայրը նամակով դիմել է դատարանին
Դավիթն ունի հատուկ խնամքի կարիք․ երկվորյակ եղբայրների մայրը նամակով դիմել է դատարանին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ եղբայրներից մեկի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքն ու 5 միլիոն դրամ գրավը։ 31.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-31T23:05+0400
2026-03-31T23:05+0400
2026-03-31T23:05+0400
հայաստան
երևան
սուրբ աննա եկեղեցի
դատարան
նամակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100463934_0:0:1269:713_1920x0_80_0_0_3673a7e9dd84997673219d3c55692423.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ Դավիթի և Միքայելի մայրը՝ Գայանե Մինասյանը, բաց նամակ է գրել դատարանին՝ խնդրելով, որ որդին հիմնական դատական նիստերին սպասի ազատության մեջ։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ն միջնորդել է 2 ամսով կալանավորել Դավիթ Մինասյանին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արդեն շուրջ 3 ժամ է՝ քննում է միջնորդությունը։Նա հավաստիացրել է, որ իր ընտանիքը պատրաստ է աջակցել անաչառ քննությանը։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ Մեկ ուրիշն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Այսօր երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
երևան
2026
Լուրեր
am_HY
Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը, բաց նամակ է գրել դատարանին, որն այժմ քննում է Դավիթի խափանման միջոցի հարցը
Sputnik Արմենիա
Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը, բաց նամակ է գրել դատարանին, որն այժմ քննում է Դավիթի խափանման միջոցի հարցը
2026-03-31T23:05+0400
true
PT0M23S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100463934_138:0:1089:713_1920x0_80_0_0_be277ec5f5e40e2cd8d983e5a8c6fef6.jpg.webp
հայաստան, երևան, սուրբ աննա եկեղեցի, դատարան, նամակ, видео
հայաստան, երևան, սուրբ աննա եկեղեցի, դատարան, նամակ, видео
Ավելի վաղ եղբայրներից մեկի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքն ու 5 միլիոն դրամ գրավը։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ Դավիթի և Միքայելի մայրը՝ Գայանե Մինասյանը, բաց նամակ է գրել դատարանին՝ խնդրելով, որ որդին հիմնական դատական նիստերին սպասի ազատության մեջ։
«Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթն ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։ Ինքս, լինելով մասնագիտությամբ բժիշկ, ամենօրյա ռեժիմով հոգ եմ տանում նրա առողջության մասին։ Ես` որպես ծնող, որպես մայր, խնդրում եմ Ձեզ ըմբռնումով մոտենալ իմ խնդրանքին, քանի որ 18-ամյա տղայիս առողջական վիճակն իսկապես անհամատեղելի է կալանքի հետ և կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ»,- գրել է մայրը։
Նա հավաստիացրել է, որ իր ընտանիքը պատրաստ է աջակցել անաչառ քննությանը։