Արարատում աշակերտի կողմից սեռական գործողություններ կատարելու դեպքով վարույթ է նախաձեռնվել

Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտի կողմից համադասարանցու նկատմամբ սեռական գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը)․ այս մասին MediaHub-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ Գագիկ Շամշյանը գրել էր, որ նոյեմբերի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն էր ստացվել, որ մարզի դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը սեռական բնույթի գործողության ձևացում է կատարել նույն դասարանի մեկ այլ 11-ամյա աշակերտի նկատմամբ։

Պարզվել էր, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ և ծաղրել վերջինիս։

 

Leave a comment