ՔԿ–ն միջնորդել է 2 ամսով կալանավորել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից տղաներից մեկին

https://arm.sputniknews.ru/20260331/qkn-mijnvordel-e-2-amsvov-kalanavvorel-surb-anna-ekeghecu-mijadepi-masnakic-tghaneric-mekin-100462866.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373868_182:0:1277:821_1920x0_80_0_0_a5bf70a57d2884cefbac5f407a226f3c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հհ քննչական կոմիտե, եկեղեցի, տղա, քննչական կոմիտե, դատարան

հայաստան, հհ քննչական կոմիտե, եկեղեցի, տղա, քննչական կոմիտե, դատարան

Բաժանորդագրվել

Պաշտպանների գնահատմամբ՝ ներկայացված փաստաթղթերը լրիվ բավարար էին, որ նման միջնորդություն չքննարկվեր։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Վարույթն իրականացնող մարմինը միջնորդել է երկու ամսով կալանավորել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից մեկին՝ Դավիթ Մինասյանին։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց նրա պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը`դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, արդեն շուրջ 3 ժամ է՝ քննում է միջնորդությունը։

«Իմ գնահատմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը չի կարողանում հիմնավորել ներկայացված միջնորդությունը», նշեց պաշտպանը։

Ինչ վերաբերում է Դավիթի ինքնազգացողությանը, ապա ամբողջ նիստի ընթացքում նա փաստաբանի ձեռքը բռնած է եղել, դատարանը թույլ է տվել, որ Դավիթը հարցերին նստած պատասխանի։

Պաշտպաններից Սերգեյ Հարությունյանի գնահատմամբ՝ այն փաստաթղթերը, որ փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էին, բավարար էին, որ կալանքի այս միջնորդությունը առհասարակ չլիներ։

«Հիմքեր ընդհանրապես չկան։ Չափազանց անհիմն ենթադրություններ են, թե կարող է նոր հանցագործություններ կատարել՝ պայմանավորված նաև այս իրավիճակով, սպասվող ընտրություններով և այլն։ Այդ բոլոր հիմքերը մերկապարանոց են։ Իմ կարծիքով՝ խնդիրը զուտ նախադեպ ստեղծելն է»,- նշեց Հարությունյանը։

Պաշտպանի կարծիքով՝ իրավապահ համակարգն իրականում լրիվ այլ վարույթ պետք է նախաձեռներ՝ հոգևոր ծեսի խոչընդոտման հետ կապված (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անվտանգության աշխատակիցների կողմից. խմբ․)։

Մարտի 29–ին հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։
Երեկ` մարտի 30–ին, քննիչները խուզարկություն են իրականացրել տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Այսօր երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։

Leave a comment