Լրագրող Նանե Իսրայելյանը գրում է.
Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի մեկի սպանդից հետո, մեկ ամսվա մեջ, մինչև Սերժ Սարգսյանի երդմնակալությունը Հունաստանի Միկոնոս կղզում գնել է առանձնատուն։ Մեծ դղյակ։ Այստեղ կոտորեց հայերին և թռավ վայելելու կյանքը Հունաստանում։
Այս մասին ողջ ինֆորմացիան գտնվել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մոտ։ Մեր լեզվով ասած Միկոնոսի տան կադաստրի վկայականները Արթուր Վանեցյանի մոտ է։
Արթուր Վանեցյան, քեզ մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս, որ հրապարակես Քոչարյանի Միկոնոսի տան գնման բոլոր մանրամասներն ու սխեմաները, այլապես դիմելու եմ այլ միջոցների՝ դիմելու եմ ողջ իրավական համակարգին քո արարքներին ընթացք տալու մասին։
ՀԳ․ Վանեցյան, չենք մոռացել, որ գաղտնալսումից հետո մամուլի ասուլիս էիր տալիս, ասում էիր Կոնգրես հյուրանոցը Քոչարյանները ձեռ են բերել կաշառքով։ Պապկա էիր հանել, թե բա հեսա սաղ կհրապարակեմ։ Հրապարակի, կամ էլ ասա գինդ․․․․