Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանը և Պակիստանը ներկայացրել են Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու հինգ կետանոց ծրագիր։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը, որը Պեկինում է, համաձայնել են առաջ մղել հինգ կետանոց նախաձեռնությունը, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը մեկամսյա պատերազմից հետո։
Առաջարկությունները ներառում են.
-անհապաղ հրադադար,
-խաղաղության բանակցությունների շուտափույթ մեկնարկ,
-ոչ ռազմական կառույցների անվտանգության ապահովում,
-Հորմուզի նեղուցով նավարկության ազատության երաշխավորում,
-ՄԱԿ-ի կանոնադրության գերակայության պահպանում։