«Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միասնական՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով
Այսօր ստորագրված հուշագրով կողմերը հայտարարել են Սամվել Կարապետյանի առաջ քաշած ազգային-պետական հայեցակարգի շուրջ միավորվելու մասին։ Փաստաթուղթը ստորագրել են Նարեկ Կարապետյանը («Ուժեղ Հայաստան»), Հարություն Հարությունյանը («Նոր դարաշրջան») և Նաիրի Սարգսյանը («Միավորված հայեր»)
Դաշինքի գործունեության հիմնական ուղղություններն են պետականության ամրապնդումը ազգային և հոգևոր արժեքների պաշտպանությունը տնտեսական զարգացումը և սոցիալական արդարության ապահովումը։ Միավորումն ընթանալու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի շրջանակում։
The post «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»․ նոր նախընտրական դաշինք է ձևավորվել appeared first on CIVILNET.