Եթե անվտանգային երաշխիքներ չկան, չկա դիվերսիֆիկացիա, այդ ամենը միայն շոու է. Նարեկ Կարապետյան

Եթե անվտանգային երաշխիքներ չկան, չկա դիվերսիֆիկացիա, այդ ամենը միայն շոու է, այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

 

«Իրական դիվերսիֆիկացիան գիտե՞ք որն է, երբ կարողանանք այնքան առևտրաշրջանառություն ունենալ Եվրոպայի հետ, ինչքան ունենք ավանդական դաշնակիցների հետ: Իրական դիվերսիֆիկացիան երաշխավորություն ունենալն է: Իրական դիվերսիֆիկացիան ձեռք սեղմելը, նկարվելը չէ։ Չպետք է ոչ մի դուռ բաց թողնել։ Պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, որից հետո կգա ՀՀ ինքնիշխանության մակարդակի բարձրացումը»,- հայտարարել է նա:

Leave a comment