Հանձնառու ենք կայունությանը տարածաշրջանում․ տեղի է ունեցել Ռուբիո-Կոբախիձե հեռախոսազանգ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների վերագործարկման հարցը։

«Ես արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Մարկո Ռուբիոյի հետ։ Մենք ընդգծեցինք մեր գործընկերության վերագործարկման և Վրաստանի՝ որպես Հարավային Կովկասում ուժեղ գործընկերոջ դերի ամրապնդման կարևորությունը։ Մենք հանձնառու ենք Վրաստան-ԱՄՆ կապերի ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ու կապակցվածության խթանմանը», – գրել է Կոբախիձեն իր Facebook-յան գրառման մեջ։

Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները վատթարացել են 2024 թվականին, այն բանից հետո, երբ Վրաստանն ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենք։

Leave a comment