ԱՄՆ–ն հակաբունկերային ռումբերով հարվածել է Սպահանին

https://arm.sputniknews.ru/20260331/amnn-hakabunkerajin-rumbervov-harvatsel-e-spahanin-100421020.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100420212_249:0:1689:1080_1920x0_80_0_0_0e98c514e2b1d593318080905cf7ccf0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սպահան , իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, տեսանյութեր, տեսանյութ, видео

սպահան , իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Սպահանում է տեղակայված ուրանի հարստացման իրանական երեք օբյեկտներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Իրանի Սպահան քաղաքում գտնվող զինամթերքի խոշոր պահեստին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։

Նրա տվյալներով՝ օբյեկտը ոչնչացվել է շուրջ 907 կգ քաշով հակաբունկերային ռումբերի կիրառմամբ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում հրապարակել էր Սպահանում տեղի ունեցած հզոր պայթյունների տեսանյութը։

AP գործակալությունն իր հերթին հստակեցնում է, որ պայթյունները տեղի են ունեցել Սոֆեհ լեռան շրջանում, որտեղ, ենթադրաբար, ռազմական օբյեկտներ են տեղակայված։

Սպահանում էր գտնվում նաև ուրանի հարստացման իրանական երեք օբյեկտներից մեկը, որոնց ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել հունիսին։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment