Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները չեն կանգնելու և շարունակելու են իրենց հետևողական աշխատանքը՝ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ քարոզչություն իրականացնելու ուղղությամբ. Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց համառ քաղաքականությունը՝ բոլոր հնարավոր միջազգային հարթակներում առաջ մղելով Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ «ցեղասպան և հանցագործ» բնութագրումներ:

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի՝ 1918 թվականի իրադարձությունների վերաբերյալ այսօրվա հայտարարությունները դրա վառ ապացույցն են:

Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները չեն կանգնելու և շարունակելու են իրենց հետևողական աշխատանքը՝ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ քարոզչություն իրականացնելու ուղղությամբ։

Ակնհայտ է նաև, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն ցանկանում և չեն էլ կարող արդյունավետորեն հակազդել ադրբեջանական այս սուտ և կեղծ նարատիվներին, որովհետեւ իրենք գործում են միակողմանի զիջումային տրամաբանությամբ՝ զեղչելով սկզբունքներն ու սկզբունքայնությունը, ինչն էլ՝ այսօրվա իշխանության թուլության հիմնական դրսեւորումներից է:

Հունիսի 7-ին հայ ժողովրդի ազատ կամարտահայտության հիման վրա սպասվող իշխանափոխությունը, ինչպես նաև Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ Ուժեղ Հայաստան կուսակցության կողմից ձևավորվելիք կառավարությունը, կարող են կարճ ժամանակում ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունն ու անվտանգությունը և արդյունավետ կերպով հակազդել Ադրբեջանի սուտ և կեղծ քարոզչությանը։

Ուժեղ խաղաղությունը հաստատվում է հաստատուն եւ ուժեղ ինքնությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment