Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Նովոոսինովո և Զապորոժիեի մարզի Լուգովսկոյե բնակավայրերը

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Նովոոսինովո և Զապորոժիեի մարզի Լուգովսկոյե բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչությունը հստակեցրել է` Նովոոսինովոն վերահսկողության տակ են վերցրել «Արևմուտք» զորախմբավորման, իսկ Լուգովսկոյեն` «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները:

Leave a comment