Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու նավթահորերը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզին, եթե բանակցությունները ձախողվեն։ Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։

«Եթե որևէ պատճառով շուտով համաձայնության չհասնենք մենք կավարտենք մեր հրաշալի «կեցությունը» Իրանում՝ պայթեցնելով և ամբողջությամբ ոչնչացնելով նրանց բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզին, որոնց մենք դեռ միտումնավոր չենք «դիպչել», – հայտարարել է Թրամփը։

Բանակցությունների նախապատրաստական ​​աշխատանքների շրջանակներում ԱՄՆ-ն նաև պատրաստվում է ցամաքային գործողության Իրանում, որը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։

The Washington Post-ի տվյալներով՝ ԱՄՆ զինված ուժերի «խիստ գաղտնի ռազմական ծրագրերը» լայնածավալ են. նրանք պլանավորում են գրավել Խարգ կղզին և ռմբակոծություններ իրականացնել Հորմուզի նեղուցի ափին։

Leave a comment