Աշխարհը հոգնել է մոլորված ծաղրածուներից․ Աբբաս Արաղչի

Աշխարհը հոգնել է մոլորված ծաղրածուներից․ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ դիմելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

«Ի տարբերություն ձեր արտասահմանյան հովանավորությամբ և վարձկաններով լի բանակի, մենք՝ իրանցիներս, գիտենք, թե ինչպես պաշտպանվել, և կարիք չունենք օտարերկրացիներից օգնություն խնդրելու»,- ասել է նա։

Հունվարի 22-ին Դավոսում ելույթ ունենալիս Զելենսկին կոչ էր արել արտաքին միջամտության Իրանի ներքին գործերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment