Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահի զարմուհին՝ Մերի Թրամփը, հայտարարել է, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը Իրանի դեմ հակամարտությանը Դոնալդ Թրամփին հնարավորություն կտա հասնել ռեժիմի փոփոխության, ոչ թե Իրանում, այլ ԱՄՆ-ում:
Նա այս հայտարարությունն արել է X սոցիալական հարթակում։
Նա ավելացրել է «Ոչ թագավորներին» կարգախոսը: Այս կարգախոսը հաճախ օգտագործվում է Թրամփի դեմ հակակառավարական հանրահավաքներում, ինչպես նաև ԱՄՆ-ում ներգաղթային քաղաքականությանը վերաբերող միջոցառումների ժամանակ։