Պետք է երաշխավորված խաղաղություն լինի, ոչ թե՝ զուտ պայմանավորվեցիք Ալիևի հետ, դա ինչ խաղաղություն։ Այս մասին հայտարարել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Սահմանները, բարձունքները գրավված, նստած, թելադրանք՝ էս պետք է անեք, այն պետք է անեք, 300,000 մարդ պետք է գա, բնակվի, իսկ մեր հայրենակիցները՝ տուն-տեղ թողած․․․ դրա մասին արգելված է խոսել»,- ասել է Ծառուկյանը։