Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Յանս վան Ռենսբուրգը մեղավոր է ճանաչվել հետախուզական դիվերսիոն գործունեության մեջ և զրկվել է հավատարմագրումից, հաղորդում է РИА Новости-ին՝ հղում անելով ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնին։
«Որոշում է կայացվել Յանս վան Ռենսբուրգին զրկել հավատարմագրումից և հրամայել նրան երկու շաբաթվա ընթացքում լքել Ռուսաստանը», – ասվում է հայտարարության մեջ։
«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից հակահետախուզական աշխատանքի ընթացքում բացահայտվել է Բրիտանիայի չհայտարարված հետախուզական ներկայություն Մոսկվայում դեսպանատան քողի ներքո»,- պարզաբանել է են կենտրոնից։