Դեսպան Նարեկ Մկրտչյանը Կալիֆոռնիա կատարած այցի շրջանակում մարտի 28-ին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Caltech) հանդիպում է ունեցել «Հայ մշակութային և գիտական ընկերակցության» (ASOF) ներկայացուցիչների՝ տեխնոլոգիաների, ֆիզիկայի, կրթության, գիտության, առողջապահության և ֆինանսների ոլորտներում գործունեություն ծավալող գիտնականների և փորձագետների հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը։
Դեսպանը ներկայացրել է Հայաստան–ԱՄՆ երկկողմ օրակարգը, անդրադարձել Վաշինգտոնյան համաձայնություններին և ՀՀ–ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերին, ինչպես նաև կարևորել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը տարածաշրջանային հաղորդակցության, առևտրի և տնտեսական աճի խթանման համար։
Զրույցի առանցքում եղել են նաև գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: